Ադրբեջանցիները Սյունիքում «Դուք ժամանել եք Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ նոր ցուցանակ են դրել

Գորիս-Կապան ավտոճանապարհի Դավիթ Բեկ — Շուռնուխ հատվածում, բացի ճանապարհային ոստիկանության կետից, ադրբեջանցիները նաև «Դուք ժամանել եք Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ նոր ցուցանակ են տեղադրել:

Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ադրբեջանցիների կողմից իրանական բեռները կանգնեցնելու և ստուգելու արդյունքում Գորիս-Կապան ավտոճանապարհին ողջ օրվա ընթացքում կուտակումներ են եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները ստուգում են իրանական բեռներն ու գումար պահանջում վարորդներից:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*