Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանցիները 2 կրակահերթ են արձակել. Վահրամ Պողոսյանը նոր մանրամասներ է հայտնել

Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, որոնք գյուղի ուղղությամբ չեն կոնկրետ արձակվել, այդքանով ամեն բան ավարտվել է։ Այս մասին  հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը։

Թե օրվա կոնկրետ որ հատվածներում է ադրբեջանական կողմը խախտել հրադադարն ու կրակահերթեր արձակել, Պողոսյանը չհստակեցրեց՝ զերծ մնալով մեկնաբանությունից։

Հարցին՝ արդյո՞ք Թաղավարդի հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր, Պողոսյանը հայտենց՝ խաղաղապահները կոնկրետ գյուղից բավական հեռու են գտնվում։

«Ռուս խաղաղապահները կոնկրետ Թաղավարդից բավական հեռու են գտնվում, բայց այդ շրջանում, ընդհանուր առմամբ, կան ուժեր»,- հայտնեց Պողոսյանը։

 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*