«Դվին» համալիրը կամ պետք է քանդվի, կամ էլ շատ մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե․ Մարությանը այլ ելք չի տեսնում

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ավագանու այսօրվա նիստին հարց ուղղեց Հայկ Մարությանին, թե արդյոք տուգանվե՞լ են «Դվին» համալիրի սեփականատերերը ապօրինի 2 հարկ կառուցելու համար եւ ի՞նչ պետք է անեն։

Մարությանն ասաց, որ բացի նշված ապօրինի 2 հարկից եւս մեկ ապօրինի շինություն է կառուցել կառուցապատողը։

«Որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի եւ հսկայական գումար պետք է վճարվի քաղաքային բյուջե։ «Դվին» համալիրը կամ պետք է քանդվի, կամ էլ շատ մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե»,-նշեց Մարությանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*