Posts, Header, 468x60

Կառավարությունը հաստատել է 2014 թվականի ոչ աշխատանքային օրերը

1-HH-Կառավարության որոշմամբ`  ոչ աշխատանքային  օր է հայտարարվել դեկտեմբերի 30-ը` փոխարենը աշխատանքային  կլինի դեկտեմբերի 28-ը` նախորդ շաբաթվա շաբաթ օրը։ Ամանորյա արձակուրդները կտևեն դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 7-ը:

Կառավարությունը հաստատեց  նաև 2014 թվականի աշխատանքային օրերը տեղափոխելու մասին նախագիծը. հունվարի 27-ը, ապրիլի 21-ը, մայիսի 2-ը, հուլիսի 28-ը, օգոստոսի 18-ն ու սեպտեմբերի 15-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր: Դրանց փոխարեն աշխատանքային կլինեն  համապատասխանաբար 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը:

մեկնաբանություններ

մեկնաբանություն

Bottom, Secondary pages, 468x60

21/11/2013
Ընթերցել են 755 անգամ